▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեփական փորձը մեզ կօգնի որոշ օգտակար հետևություններ անել. Փաշինյան

Այսօր մեր ընտանիքը ստացել է կրկնակի թեստերի բացասական պատասխան, ինչը նշանակում է որ մենք առողջացել ենք կորոնավիրուսից: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ այսօր կեսօրից վերադարձել է լիարժեք աշխատանքի։

 

«Առաջին բացասական պատասխանը մենք ստացել էինք երեկ՝ կիրակի օրը, այսօր կեսօրին ստացել ենք կրկնակի թեստի պատասխանը՝ երկուսն էլ բացասական։ Մենք դրական ախտորոշվել էինք նախորդ կիրակի։ Եվ 7 օր անց բացասական թեստի առկայությունը մեզ ստիպում է, որպեսզի վերանայենք մեր վարակվելու ժամկետների ու հանգամանքների մասին պատկերացումները։ Իհարկե, մենք դրանով զբաղվում ենք, և սեփական փորձը մեզ կօգնի որոշ օգտակար հետևություններ անել, և այն հետևությունները, որոնք հանրային առումով օգտակար կլինեն, կկիսենք նաև հանրության հետ»,- ասաց Փաշինյանը։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին