▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերին եղանակը օգոստոսի նման տաք է լինելու. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ սեպտեմբերին սպասվում է բավական տաք եղանակ, այնպես, ինչպես օգոստոսին էր:

 

 

 

 

 

 

 

 

«Օդի միջին ամսական  ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի մոտ 2 աստիճանով, տեղումները կլինեն նորմայի սահմաններում: Սեպտեմբեր ամսին տեղումներն այնքան էլ չեն լինի»,- ասաց նա:

Երևանում, ըստ Սուրենյանի, հիմնականում ամսվա ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի +34-ից +35 աստիճանի սահմաններում, իսկ գիշերային  ջերմաստիճանը ամենացածրը +10-ից +12 աստիճան կլինի:

 

 

 

 

 

 

 

 

 

Գագիկ Սուրենյանը նշեց, որ ամբողջ աշնան համար կանխատեսումներ չեն կարողանել. դեռևս  միայն կարող են ասել, որ սեպտեմբերը կլինի օգօստոսի նման տաք, իսկ հոկտեմբերին տեղումների քանակը նորմայից բարձր է լինելու։  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին