Հանրահավաքի բեմից ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանն զգուշացրեց՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց կեղտոտ թաթերը մղում են դեպի մեր հոգիները, մեր ավանդական, մեր հայկական, մեր պապենական հոգիները պղծել են ուզում: «Արդեն քանի օր մամուլում շրջանառվում է, մի լուր, թե պատրաստված է նախագիծ սեռափոխության մասին, որտեղ թույլ են տալու, որ նույնասեռ մարդիկ ամուսնանան և դա գրանցվելու է պետականորեն՝ գրանցման սեղաններում: Թույլ են տալու, որ մարդը որոշի իր սեռը փոխել և պետությունը դրան այդ վիրահատության համար տալու է 25 հազար դոլար, որպեսզի մարդը փոխի իր սեռը: Թույլ են տալու, որ այդ մարդը այդ դեղերն ընդունի և ստանա 2 միլիոն դրամ դրա համար: Ինչ է սա նշանակում՝ կտրել արմատից մեզ, դարձնել չհայ, իսկ մենք հայ ենք ծնվել: Ես այդ նախագծի հեղինակին մի հարց եմ ուզում հղել: Երբ ոչ բարով-խերով ինքն ամուսնանա և երեխա ունենա, էդ երեխայի սեռը գրանցելու է ծննդից հետո՞, թե սպասելու է՝ 18 տարի հետո երեխան որոշի՝ ինքը կի՞ն է, թե՞ տղամարդ: Եվ ինքը խնջույքի սեղան բացելո՞ւ է զավակ ունենալու համար, թե չէ: Այս մարդիկ եկան խաբելով մեզ ամենաստոր, ամենացինիկ, ամենալկտի, մարդկային ուղեղի համար անհասկանելի ձևերով»,- ասաց նա: |