▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Ավետիսյանը պարգևատրել է վաստակաշատ օդաչու Ռուբեն Եսայանին

 

 

 

 

 

 

 

 

 

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է քաղաքացիական ավիացիայի վետերան և վաստակաշատ օդաչու Ռուբեն Եսայանին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են քաղաքացիական ավիացիայի ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերի, ինչպես նաև՝ քննարկել են ապագային վերաբերող նախագծեր: 

Հանդիպման ընթացքում ՔԱԳՎ պետը պարգևատրել է Ռուբեն Եսայանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և Հայաստանի Հանարապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում նշանակալի ավանդի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի ու ձեռքբերումների համար:


Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարը

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին