▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Շոյգուն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում

Ռուսական ռազմական գերատեսչությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հնարավորինս շուտ կայունացնելու նախաձեռնությունների իրականացմանը», - գրված է հաղորդագրության մեջ։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ։ Նշվում է, որ այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ներառյալ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի կողմից անցկացվող բանակցությունները, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը` տարածաշրջանային իրավիճակը կարգավորելու համար։

 


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին