Ղազախական Tengrinews գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անդրադարձել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին: Վերջինս մասնավորապես նշել է․
«Դա շատ բարդ գործողություն է։ Հենց այդպես կցանկանայի անվանել այն։ Քանի որ դրա մեջ ներգրավված են եղել մեծ թվով փաստարկներ, տարրեր, մոտիվներ...
Մյուս կողմից՝ դրան Թուրքիայի միանալու հանգամանքը, ուստի անհրաժեշտ էր խոսել և զբաղվել նաև թուրք գործընկերների հետ: Մեր նախագահը, հավատացեք ինձ, տիտանական ջանքեր է ներդրել, որպեսզի այս ամենը տեղի ունենա: Ընդ որում՝ անհրաժեշտ էր համոզել բոլորին:
Այսինքն՝ չկար մեկը, ով ասեր՝ «Ես համաձայն եմ, միայն նրանց համոզեք»: Ստիպված էինք համոզել, անխտիր, բոլորին: Այն, ինչ այսօր արվել է, առաջին հերթին այն է, որ մարդիկ դադարել են միմյանց սպանել: Երկրորդ՝ հույս ունեմ, որ հիմա ժամանակն է, որ նրանք արդեն անցնեն երկկողմ շփումների և միմյանց հետ խոսեն, սկսեն խոսել: Ես նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Սերգեյ Շոյգուն։