▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերիալային դերասանուհի Մերի Մակարյանն արդեն երեք տարի չի ավարտում Գավառի համալսարանը

Բա իմացա՞ր. դերասանուհի Մերի Մակարյանը սովորում է Գավառի պետական համալսարանում և պետական ավարտական քննությունները չհանձնելու պատճառով  դիպլոմ չի ստանում:

esyes.am-ն է գրում ու ներկայացնում իրականությունը. 

Իրականումպարզվում է՝  ընթերցողներից ստացած տեղեկությունները, թե սերիալային դերասանուհի, Գավառի պետական համալսարանի ուսանողուհի Մերի Մակարյանն արդեն երրորդ տարին չի կարողանում ստանալ ավարտական դիպլոմը, համապատասխանում են իրականությանը: Գավառի պետական համալսարանից հետևյալն են պատասխանել. «Այո, Մերի Մակարյանը մեր նախկին ուսանողներից է, ով պետական քննությունը չի հանձնել»: Բուհի Հայոց լեզու և գրականություն ֆակուլտետի փոխդեկան Արմինե Համբարձումյանը նույնպես մասամբ հաստատել է լուրի իսկությունը՝ ասելով միայն, որ Մերին իրենց բուհի լավագույն ուսանողներից է և, որ ակտիվորեն մասնակցում է համալսարանի կազմակերպած բոլոր միջոցառումներին:

Ինչ վերաբերում է բուն  հարցին՝ ինչպես է սովորել Մերին և ինչու չի ավարտել բուհը, փոխդեկանն ասել է. «Այո, Մերին մեր ուսանողուհին է, բայց եթե Ձեզ այլ տեղեկություններ են պետք, կխնդրենք պաշտոնական նամակ ուղարկել, մենք Ձեր հարցերին կպատասխանենք: Բուհի անունից ինֆորմացիա միայն պաշտոնական հարցման դեպքում է տրամադրվում, բայց այն, որ Մերին մեր լավագույն ուսանողուհին է` հաստատ է»,- ասել է Արմինե Համբարձումյանը՝ ավելացնելով,- տարածված լուրերը ուղղակի բամբասանքներ են, որին մենք այս պահին չենք կարող պատասխանել, եթե հնարավոր է առաջադիմության հետ կապված հենց Մերիի հետ խոսեք»:

Լուրը ճշտելու համար esyes.am-ը զրուցել է  նաև Մերիի հետ, սակայն վերջինս հակված չի եղել հարցերին պատասխանելու՝ հայտնելով միայն, որ իր՝ բուհը չավարտելու մասին խոսակցությունները «ճիշտ չեն»: Ճիշտ չէ ի՞նչը, որ Դուք Գավառի պետհամալսարանի ուսանողո՞ւհի եք, թե՞ ճիշտ չէ այն, որ երեք տարի անընդմեջ չեք հանձնել պետական քննությունները և չեք ստացել ավարտական դիպլոմը.  այս հարցին էլ ի պատասխան՝  սերիալային դերասանուհին ասել է. «Ես ասում եմ, որ ճիշտ չի: Ես հրաժարվում եմ պատասխանել… Համ չեմ պատասխանում, համ ճիշտ չի այն լուրերը, որ 3 տարի նույն կուրսում եմ մնացել, տենց բան չկա»: 
Հաջորդ՝ իսկ դիպլոմ արդեն ստացե՞լ եք, հարցը Մերին կրկին անպատասխան է թողել. «Ես չեմ պատասխանում, կարելի է, չէ՞»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին