Պետք է կռվենք Երևանում` Կառավարության շենքի մոտ ու Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանը:
Տեսաուղերձի առաջին մասում հերքում եմ որոշ մարդկանց հիմար երևակայություններն առ այն, որ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ հանդիպել է կապիտուլյանտին:
«Ի դեպ, մեջ եմ բերում այն երեք դեպքը, որտեղ Նախագահը առնչություն-հանդիպում է ունեցել դրա հետ:
Երկրորդ մասում անդրադարձել եմ ԱԺ խոսնակի աթոռը զբաղեցնողին, ով հայկական գյուղերը համարում է ադրբեջանական»,- գրել է Վարդանյանը: