ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա երկու աղջիկները` Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։
Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է azdarar.am հարթակից։
«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,- նշվում է ծանուցման մեջ։