«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հայաստանյան պաշտոնյաներից քչերն են իրենց անունով հանդես գալիս սոցցանցերում. նրանցից շատերը «ֆեյքերի» տակ են գործում: Երկրի առաջին դեմքը` Սերժ Սարգսյանը, բավականին ակտիվ, սակայն անտեսանելի օգտատեր է, ասում են` «այփադը ձեռից ցած չի դնում»:
Ինչպիսի՞ օգտատեր է Գալուստ Գրիգորիչը։ «Նա որևէ սոցցանցում գրանցված չէ, որևէ էջ նրա անունով գրանցված չէ, և որևէ մեկը նրա էջը չի վարում»: Ինչո՞ւ: «Որովհետև ԱԺ-ն աշխատում է շատ հրապարակային, ու դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց ԱԺ նախագահի մամլո խոսնակը: Օբամայից է՞լ եք բաց աշխատում. նա ՖԲ-ում էջ ունի: «Անհատական մոտեցման խնդիր է»: Պահպանողական-հետադիմակա՞ն եք։ «Չեմ համաձայնի Ձեր ասածի հետ. եթե սոցցանցում կա բարձրացված այնպիսի հարց, որն առնչվում է ԱԺ-ին և ԱԺ նախագահին, նա անպայման տեղեկացվում է»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում