«Ժողովուրդն» այսօրվա առաջնորդողում հրապարակել է հետևյալ տեղեկատվությունը. «Հասարակական, քաղաքական շրջանակներում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԼՂ խնդրի շուրջ համընդհանուր հռչակագրի ստորագրման մասին: «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների պնդմամբ` 6-կետանոց փաստաթղթի ստորագրումից հետո պետք է առաջիկայում փոխվի ԼՂ ստատուս քվոն: Ի դեպ, դրա անհրաժեշտության մասին խոսել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում Արցախի նախագահ Բակո Աահակյանը այս մասին և ինչ է պատասխանելու այսօր տարածաշրջանային այցով ԼՂ ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք մեկնելու են նաև Արցախ: «Այդպիսի բան չկա, չեմ կարծում, որ նման բան կա, ընդհանրապես դրանք սպեկուլյացիաներ են իսկ սպեկուլյացիաներին ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,-«ժողովուրդ»-ին փոխանցեց Արցախի նախագահի խոսնակը»:
Սերժ Սարգսյանը համաձայնե՞լ է Արցախի հարցում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet