«Հրապարակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանի համար անակնկալ են եղել ընտրությունների արդյունքները, քանի որ նախընտրական փուլում նրան բոլորովին այլ բան են զեկուցել: Այսօր ոմանք ստեղծված իրադրությունը համեմատում են 1996-ի հետ, երբ անակնկալ արդյունքներ գրանցվեցին, ինչի մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսավ իր թիմի մեղքի բաժինը. հիշեցնենք, որ նրա շտաբի պետը նույնպես ԱԺ նախագահն էր՝ Բաբկեն Արարքցյանը: Այժմ ՀՀԿ-ում «թեւային» բաժանումն ավելի ընդգծված բնույթ ունի, քան ՀՀՇ-ում էր: Որոշ տեղեկություններով` Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, հակված է «հետաքննություն» իրականացնել՝ հասկանալու, թե ով է մեղավոր: Թերեւս ԱԱԾ-ում աշխատանքի փորձն է պատճառը:
Սերժ Սարգսյանը հետաքննելու է ձախողումների պատճառները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet