Կոնդի եկեղեցում տեղի է ունեցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրի Բեգլարյանի հոգեհանգստի արարողությունը, նա մահացել էր կորոնավիրուսից:
Յուրի Բեգլարյանին իր վերջին հրաժեշտը տալու էր եկել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, նա մտավ եկեղեցի, ապա մոտ 3 րոպե անց հրաժեշտ տվեց ներկաներին և հեռացավ:
Այս մասին գրում է Հրապարակ.am-ը՝ նաև ներկայացնոլով տեսանյութ։
Բավնյուզ․am-ն էլ գրում է, որ հոգեհանգստին ներկա էր նաեւ Գագիկ Բեգլարյանը, որը օրերս է ժամանել Հայաստան՝ երկարատեւ ընդմիջումից հետո։