ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ: Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:
Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, կմասնակցի նաև երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին, այս մասին տեղեկանում ենք կուսակցության կայքից: