▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտության մասին

 

Այսօր՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցում, «Իշխանություն» ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, նկատեց, որ այս երեք տարիների ընթացքում «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը թևավոր խոսք է դարձել։


«Ես կարող եմ բառացի մեջբերել ինչ-որ ասել եմ հարցազրույցում, թե դա ինչպես պետք է հնչեր իմ նախավերջին, այսպես ասած, խմբագրումից հետո՝ շատ պարզ: Տեքստը հասկանալի է, ես ընթերցում եմ այդ հատվածը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ինքն ամեն գնով, կրկնում եմ, ամեն գնով պետք է հասնի իշխանության: Ես սխալվեցի` կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանք»: Այս բարդ նախադասությունները ես պարզեցրել եմ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքը, որ թեև շատ պարզ չէր ասված, բայց կարող էր սա ավելորդ լարվածություն առաջացնել»,- պարզաբանեց Սերժ Սարգսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին