▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը ոչ մեկին էլ ասելու բան չունի. «Ժողովուրդ»

«Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Երկիր մեդիայի» եթերում վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին ասել էր. «Չեմ կարծում, որ առանց մեր հետ խոսելու, այդ հարցը քննարկելու այդպիսի բան կատարվի, որովհետև վարչապետի փոփոխություն նշանակում է կառավարության վերանայում։ Դա այն գլխավոր հարցերից մեկն է, որ կոալիցիոն գործընկերները պետք է նախապես միմյանց տեղեկացնեն»։

 

Հետագայում պարզվեց, որ Սերժ Սարգսյանը ոչ մեկին էլ ասելու բան չունի։ «Ժողովուրդը»–ը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից փորձեց պարզել, թե իրենք, որպես իշխանական կոալիցիայի մաս կազմող ուժ, Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին երբ են իմացել։ «Դե, հիմա ինչ կարևոր է... բայց այնպես չի, որ չենք իմացել, կարծում եմ, որ առաջիններից ենք եղել, որ իմացել ենք»,– պատասխանեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին