▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը՝ որպես Սարգսյան-Քոչարյան բանավեճի գերագույն «հաշտարար». galatv.am

galatv.am-ին` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հարցազրույցից մեկ հատված`  ստորև.

-Ինչո՞ւ որոշեց երկրորդ անգամ պատասխանել Տիգրան Սարգսյանը: Ի՞նչ եք կարծում, Տիգրան Սարգսյանի «պատասխաններից» տեղյա՞կ է արդյոք Ս. Սարգսյանը: Ինչու՞ նա չի խառնվում «զրույցին»:

-Անցյալ տարվա ընթացքում հիմնովին ոչնչացվեց Թատերական հրապարակի ավանդական ընդդիմադիր քաղաքական բևեռը, և իշխանությունը խորհրդարանում ձևավորեց նոր ընդդիմադիր բևեռ՝ հանձինս իրենից արտազատված ԲՀԿ-ի և Դաշնակցության, որոնց այժմ խորհրդարանում, կամա թե ակամա, ընկերակցում են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Սա նշանակում է, որ հարմար պայմաններ են ստեղծվել, որպեսզի գործող իշխանությունը որպես ընդդիմություն գոյավորի նույն քաղաքական, տնտեսական և աշխարհայացքային բազան ունեցող իր մի հատվածին, որը ժամանակին իրեն ընդդիմություն և այլընտրանք էր հռչակել: Պարոն Քոչարյանն այդ նոր որակի ընդդիմության առաջնորդը դառնալու լավագույն հնարավորությունն ունի: Իսկ պարոն Սերժ Սարգսյանը, կարծում եմ, որ դեռ կունենա արտահայտվելու առիթ և անհրաժեշտություն՝ գուցեև բանավեճի գերագույն հաշտարար դատավորի դերում:

 

Հարցազրույց ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին