▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը վիրավորվա՞ծ է Զ. Փոստանջյանից

«Նման պարզունակ ձևով փորձել ՀՀ նախագահին ծուղակը գցել` հնարավոր չէ: Բոլորը նշեցին, որ  Սերժ Սարգսյանը հմուտ քաղաքական գործիչ է, նման կերպ կվարվեր ցանկացած եվրոպական երկրի նախագահ»,-ԱԺ –ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով  ԵԽԽՎ-ում «Ժառանգության» պատգամավոր  Զ, Փոստանջյանի կողմից հնչեցրած հարցի մասին` ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ  Հարությունյանը: 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը վիրավորվա՞ծ է հնչեցված հարցի պատճառով, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Հարցը նրան ուղղեք»:

Նշենք, որ Դ. Հարությունյանի փաստմամբ ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել բյուրոյի նիստ, քննարկվող հարցերի թվում Սիրիայում տիրող իրավիճակն է եղել, անդրադարձել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցին և տվյալ պետության կողմից իրականացված խախտումներին, խոսել են ՀՀ-ում ընտրությունների որակից:

Ելույթներով հանդես են եկել Ն. Զոհրաբյանը, Լ. Զուրաբյանը, Ա. Ռուստամյանը և ուրիշներ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին