«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարճ, երբ անհայրենիք տականքն ուզում է հանձնել, մասնատել երկիրը պետք է ճանապարհից հեռացնի հայրենիք ունեցողներին ու այն ամեն գնով պահողներին։
Նախագահ Սերժ Սարգսյանը խանգարում է Հայաստանի կապիտուլյացիայի վերջնական ու անվերադարձ գործընթացին։ Դրա համար միշտ կան անփոխարինելի օգտագործան թափթփուկներ։ Բայց անհայրենիքներն էլ իրենց թափթփուկներն էլ միասին վերցրած գրոշի արժեք չունեն։
Ձեր ազդեցության լծակները սպառվում են, դրանց իբր թե առաջացրած հետևանքները սնանկանում։ Բայց, բոլոր օղակներում կայացված մանրումիջին որոշումները ստանալու են պատասխան, անկախ դրանց քաղաքական, անձնական, դավաճանական ու «թավշյա» բնույթից»:
Հավելենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը․․․
Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։
Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր <որոշել են>, որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…
Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։
Հ․Գ․ Այս իրավական խայտառակության մնացած մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ, համոզված եմ, որ ձեր գործերը քննող քննիչները ձեզնից գրագետ են լինելու»։