▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան

 

Ոստիկանների ուղեկցությամբ այսօր լուսադեմին Չեխիայից Հայաստան է տեղափոխվել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը: 

Ոստիկանությունից հաստատել են  այս տեղեկությունը: 

Հիշեցնենք, որ օրերս Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում էր կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Կարդացեք նաև՝Ինչպես է Նարեկ Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը

Հասարակություն ավելին