▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի նամակի պատասխանն` ասուլիսի ժամանակ

Ինչպես արդեն հայտնի է' Սերժ Սարգսյանը նամակով պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին:

«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը ԳԱԼԱ հեռուստաընկերությանը նշել է, որ իրենք ծանոթ են նամակի բովանդակությանը, սակայն քննարկում դեռևս չի եղել. «Մենք պետք է միասնաբար քննարկենք այդ պատասխանը, ես հիմա չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, որը գուցե անձնական կարծիք հնչի, այդ իսկ պատճառով, համապատասխան քննարկումից հետո, վաղը ես կտամ ասուլիս և հանգամանորեն կներկայացնեմ մեր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի պատասխանի վերաբերյալ»: Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի պատասխանը համարժեք էր Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին, պատգամավորը կրկին փաստել է, որ առկա իրավիճակում դա կլինի անձնական կարծիք, այդ իսկ պատճառով բոլոր առաջացած հարցերը իրենց պատասխանը կստանան վաղվա ասուլիսի ժամանակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին