Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ՝
Բրիտանիայի հպատակ Արմեն Սարգսյանին մեզ նախագահ դարձնելը, ով մեր դժվար պահին մեզ թողեց ու հեռացավ, և չօգտագործեց իրեն տրված վճռորոշ հնարավորությունը՝ երկիրը ՔՊ-ից ազատելու համար՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո։
Մյուս սխալը 2015 թ. Սահմանադրությունն էր, որը մեկ ուժի, մեկ անձի ձեռքում աներևակայելի իշխանություն է կենտրոնացնում, և այդ Սահմանադրությունը հայտնվեց դավաճանի ձեռքում։
Չլիներ այդ սահմանադրությունը, գուցե չդրժվեր նաև երրորդ ժամկետ չգնալու խոստումը։
Դավաճանների կազմակերպած ընտրություն կոչվածը պարադոսք է, և ճիշտ է ասում նախագահը, որ 2021թ ընտրությունները սխալ էին, և դրանք մեզ գցեցին այս պարադոքսալ ցիկլի մեջ։
Այդուհանդերձ, ցավոք, ուղերձից հասկանալի էր, որ նախագահը, չմասնակցելով ընտրություններին, կփորձի խոչընդոտել, որպեսզի հակադավաճանական թևը հաղթի և կատարի Հայաստանը ՔՊ-ից ազատելու ցանկությունները։
Այս ամենից հետևում է, որպեսզի մեր ավագ սերունդն իրեն ինքնավստահ զգա և ապահով երկրի ապագայի հարցում, երիտասարդ սերունդը պետք է հմտություն, ինքնավստահություն, փորձ, քաջություն, միմյանց հետ արդար, ազնիվ ու շիտակ համագործակցելու ու իրար քաջալերելու կարողություն ձեռք բերի, որպեսզի ողջ բեռը չմնա մեկ հոգու վրա և ստիպված չլինի խոստումը դրժելով՝ ստեղծի այնպիսի պայմաններ, որ ՔՊ-ի շանգյլաները, ժողովրդի 30 տարի կուտակված արդար զագցումները օգտագործելով, զավթեն իշխանությունը։


