▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ասել է՝ նման խզբզանք նույնիսկ իր թշնամու համար չէր պատրաստի.Մամիջանյան

Սերժ Սարգսյանն ասել է՝ նման խզբզանք նույնիսկ իր թշնամու համար չէր պատրաստի.Մամիջանյան 

«Ապրիլի 24-ին, բացի Հանրապետականից, ոչ ոք չէր ասում, որ Փաշինյանն աղետ է։ Հետագայում, տարբեր փուլերում այդ պայքարին միացան շատ տարբեր հասարակական-քաղաքական ուժեր, միավորներ, գործիչներ, որոնց հետ նույն խրամատում պայքարում ենք»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀԿ-ն մայիսի 8-ին կողմ ձայներ ապահովեց, որ Փաշինյանն ընտրվի, Մամիջանյանն արձագանքեց․ «Շատ լավ է, որ այդ հարցը տվեցիք, որովհետև հիմա տենդենց կա, գործիչներ կան, որոնք 18թ․-ին Փաշինյանից ուրախ էին, որոնք նոր կոստյումներ էին առնում, նոր պաշտոնների համար, վիզիտկաներ էին սարքում, այդպիսի գործիչները հիմա այդ հարցի նենգափոխված տարբերակն են տալիս՝ ասում են՝ դուք եք բերել, եսիմ ինչ եք արել․ նախագահ Սարգսյանը մի անգամ ասաց, որ նման խզբզանք ինքը նույնիսկ իր թշնամու համար որպես պրոյեկտ չէր ենթադրի, ուր թե մնաց ինքն իր համար․․․ 18թ․ ՀՀԿ-ն հայտարարեց, որ ինքը թեկնածու չի առաջադրելու, մյուս երեք խմբակցությունները առաջադրեցին Նիկոլ Փաշինյանին․․․ Փաշինյանը թքած ունի հանրապետության անվտանգության վրա, թե արդյոք երկիրը կկանգնի կոլապսի առաջ, իսկ ՀՀԿ-ն իրեն նման ճոխություն չէր կարող թույլ տալ։ Պաշտոնից կարող է հրաժարվել միայն այն մարդը, ով պաշտոնից թանկ բան ունի»,- նշեց Մամիջանյանը՝ հիշեցնելով նաև, որ 2018թ․ ԱԺ մյուս 3 խմբակյցությունները Փաշինյանից բացի այլ թեկնածու չէին առաջադրել, և ՀՀԿ-ն քննարկել է այն թեկնածուի հարցը, որն առկա է եղել։

***

«Պարզ մի փաստ․ երբեք դուք չեք լսի, որ մենք որևէ կերպ մեղադրենք ժողովրդին, ժողովրդին խաբել են 18 թվականին․․․, հետո 21 թվականին խաբեցին, և մեր պարտավորությունն է մեր յուրաքանչյուր քաղաքացուն ցույց տալ իրականությունը։ Փաշինյան Նիկոլն անձամբ ինձ չի խաբել, որովհետև ես իրեն երբեք չեմ հավատացել»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ես իր հետ այդ մասով հաշիվ չունեմ»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով Նիկոլ Փաշինյանի հետ հաշիվ ունի Արցախի համար, ՀՀ անվտանգության համար, Եռաբլուրի լույս տղաների համար, Արմեն Աշոտյանի բանտարկության համար, մյուսների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների համար:
«Բայց, կարծում եմ, որ այն քաղաքացիները, որոնք 2018 կամ 2021 թվականներին հավատացել են Փաշինյանին, Փաշինյանից ստանալու ունեն նաև իրենց խաբելու համար»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

***

«Փաշինյանի հեռացման հրամայականի կատարման համար բազմաթիվ անհրաժեշտ պայմաններ կան։ Դրանցից մեկն այն է, որ իրական ընդդիմադիր բոլոր դերակատարների համար օրակարգի առաջին հարցը լինի իշխանափոխությունը՝ ինչպես ՀՀԿ-ի համար»,- ճեպազրույցի ընթացքում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մաիջանյանը։

«Մենք չենք մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը չի հետաքրքրում, մենք չենք ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափ ՀՀ-ի ամենասիրված քաղաքական ուժը, այլ պայքարում ենք, որպեսզի ունենանք պետականություն, այդ պետականությունը լինի անսասան անկախ, երկիրն էլ լինի անվտանգ։ Ցավոք, որոշ ընդդիմադիր գործիչներ կամ շրջանակներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, քան մեր առաքելությունը, այն է՝ Փաշինյանի հեռացումն իրականացնելու համար»,- նկատեց Մամիջանյանը՝ հավելելով, որ դրան վերաբերում է՝ ներողամտաբար, քանի որ ուժեղը չի գոռում, որ ինքն ուժեղ է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին