Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վարչապետը կմասնակցի տոնական միջոցառումներին:
Եռատոնի կապակցությամբ Արցախ է մեկնելու նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն առայժմ հայտնի չէ՝ կմասնակցի արդյոք Սարգսյանը հրապարակային տոնակատարություններին։
Հիշեցնենք, որ Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրն է: