«Ձեր իշխանությանը մեղադրում են, որ բանակի հենասյուներին՝ զինվորականներին վարկաբեկելու գործընթաց սկսեցիք»,- դիմելով ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ասացին լրագրողները:
«Եթե կա կոռուպցիայի մեջ թաթախված զինվորական, ով կերտել է հերոսապատում, բայց հետագայում հերոսապատման արդյունքը մաշացրել ա իր առանձնատների միջոցով... թող դրա մասին մտածեն»,- ասաց Քոչարյանը, ապա անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարարի ունեցվածքին՝ ասաց. «Սեյրան Օհանյանը կարա՞ բացատրի՝ Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունն ի՞նչ բիզնես-միջոցներով ա կառուցվել»: