«Իմ քայլը» հիմնադրամն աջակցել է ԿԳ նախկին նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի որդուն՝ տրամադրելով 20 հազար դոլար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Վահրամ Մկրտչյանը` շնորհակալություն հայտնելով «Իմ քայլը» հիմնադրամին և տիկին Աննա Հակոբյանին:
«Շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» հիմնադրամին և հատկապես տիկին Աննա Հակոբյանին։
Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ որդիս ընդունվել է Էդինբուրգի համալսարանի մագիստրատուրա` ֆինանսներ մասնագիտությամբ։ Այն, աշխարհի բուհերի վարկանիշային ցանկում 20-րդն է։ Որդիս` կրթաթոշակ ստանակու նպատակով, դիմել է «Իմ քայլը» հիմնադրամ և ստացել 20.000 ԱՄՆ դոլարի աջակցություն։
Միաժամանակ ցավով տեղեկացնում եմ, որ որդիս չի կարողանալու մեկնել Մեծ Բրիտանիա ուսումը շարունակելու, քանի որ ուման համար անհրաժեշտ մնացած 30.000 դոլարը այս պահի չկարողացանք գտնել»,-գրել է Մկրտչյանը: