▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիգարետներով ձերբակալված օդանավի պատմության մեջ անհասկանալի տեղեկություններ կան․ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է 

«Էս սիգարետներով ձերբակալված օդանավի պատմության մեջ խելքից դուրս անհասկանալի տեղեկություններ կան առ այժմ`
-Ո՞նց կարելի է Հայաստանից թռչել Աֆղանստան, Կրասնոդարում ու Դուշանբեյում կանգառներով,
-Բեռը Աֆղանստանի՞ց է եկել, թե՞ հայկական ծխախոտ է եղել: Եթե հայկական` էլ Աֆղանստանն ու Դուշանբեն ի՞նչ կապ ունեն,
-ՀՀ ԱԻՆ-ը օդանավ չունի:
Ստեղ խոսքը կոնկրետ Իլ-76 -իմասին է, թեկուզ և նշած չի:
ՊՆ-ն ունի:
Հիմա մեր ՊՆ օդանա՞վն է ձերբակալված, թե՞ խոսքը ուրիշ օդանավի մասին է:
- Օդանավ շահագործողը, որպես կանոն, բեռի տերը չի հանդիսանում: Նա միայն փոխադրողն է:
Եթե բեռը (թեկուզ կոնտրաֆակտ) ունի համապատասխան ուղեկցող փաստաթղթեր (AirWay Bill, Cargo Manifest...) և կատարված են այլ փաստաթղթային պահանջները, առանց որոնց ես բացառում եմ օդանավի բաց թողումը «Զվարթնոցից», ապա օդանավը ինչու՞ է բեռի հետ ձերբակալված...»:

Կարդացեք նաև՝ Ռուսաստանում հայտնաբերվել է հայկական ինքնաթիռ՝ 40 տոննա մաքսանենգ ծխախոտով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին