▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի է ենթարկել չթույլատրվող հատվածում փողոցը հատող քաղաքացուն, որը մահացել է

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Նախօրեին՝ ապրիլի 12-ին,

ժամը 22:50-ի սահմաններում, Երեւանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երեւան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եւ պարզվել է, որ նա  սթափ է եղել։

ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են մահացածի ինքնությունը:

Կայքի  տեղեկություններով, վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, որն այսօր էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել Երեւան՝ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին