Երկու ամիս առաջ Միքայելյանների ընտանիքի 22-ամյա հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի մոտ տարօրինակ երևույթներ են ի հայտ եկել: Երևույթն այնքան անհավանական ու զարմանահրաշ էր ընտանիքի բոլոր անդամների համար, որ բոլորի մոտ շոկ էր առաջացրել: 22-ամյա կնոջ աչքերում բյուրեղյա արցունքներ են գոյանում, որոնք դուրս են բերվում օրական 4-5 անգամ:
shantnews.am-ն է գրում այս մասին ու նշում․ Այն, ինչ կատարվում է Սաթենիկի հետ, անհավատալի է: Բացառիկ երևույթը ֆիքսել է տեսախցիկը:Միքայելյանների տանն ամենից շատ նկարահանող խմբին Սաթենիկն էր սպասում: Աչքի մեջ գոյացած կարծր բյուրեղները ամբողջ գիշեր ու մինչև կեսօր չէին հեռացրել, որպեսզի նկարահանող խմբի ներկայությամբ աչք ծակող մանր ու մեծ բյուրեղները հանվեին կնոջ աչքից: Այն, ինչն անհավանական ու անհավատալի էր թվում, հենց այդ պահին ու տեսախցիկի առջև իրական բացահայտում դարձավ:
Արդեն 2 ամիս, օրական մի քանի անգամ՝ մեկ կամ 2 ժամը մեկ Սաթենիկի սկեսուրը՝ Զեմֆիրա Միքայելյանը, նրա աջ աչքից հեռացնում է սպիտակ, թափանցիկ, սուր ու կարծր բյուրեղները: Միայն դրանից հետո են հանգստանում աչքի ուժեղ ծակոցները: Սաթենիկի խոսքերով` ժամը բյուրեղներն առաջանում են, ու ինքը ծակոցներ է զգում: Տեսողությունը դրանից չի վատանում, բայց երբ բյուրեղները շատ են աչքը լցվում, աչքերի առաջ սևանում է:
Աչքի անհանգստացնող ծակոցներին Սաթենիկը սկզբում ուշադրություն չի դարձրել, մտածել է` գյուղի գործերի մեջ, հողային աշխատանքների ժամանակ ինչ-որ բան է ընկել աչքի մեջ, բայց չդադարող ցավերը ստիպել են սկեսրոջը ուշադիր զննել աղջկա աչքը: Այն, ինչ տեսել է, շոկի է ենթարկել նրան:
Եզակի երևույթը հիմա արդեն քննարկման առարկա է դարձել ողջ գյուղում, ու միայն համագյուղացիներն են, որ հավատում են իրենց տեսածին: Աչքից հանված գունավոր բյուրեղները իրենց հետ տարել են` որպես զարմանահրաշ երևույթի ապացույց: Սաթենիկի ու ընտանիքի համար կատարվածը հիմա արդեն սովորական բան է, հետաքրքիրն այն է, որ բյուրեղները գիշերը քնած ժամանակ ցավեր չեն առաջացնում: Դրանք ոչ միայն կարծր են, այլև բավական սուր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում