▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի թեմի առաջնորդին բարկացրել է ՊԵԿ–ի գրությունը

Չի կարող պետական կառույցում նման տգիտություն լինել. Շիրակի թեմի առաջնորդին բարկացրել է ՊԵԿ–ի գրությունը, – ֆեյսբուքյան էջում գրել է Աջապահյանը։

«Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը՝ գտնելու սույն մարդուն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աջապահյանը։

Գրառմանը կից Շիրակի թեմի առաջնորդը հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ պաշտոնյան, Գյումրու քաղաքի Մայիսյան Ապստամբության 1 հասցեով գրություն է ուղարկել և դիմելով «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, վերջինիս զգուշացրել է, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր:

Աջապահյանի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հասարակական կազմակերպություն չէ և ոչ էլ իրավաբանական անձ.

«Իրավաբանական անձ է հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Իրենց գրած նամակից ես բան չեմ հասկացել, ցանկություն էլ չունեմ խորանալու բովանդակության մեջ, քանի որ գրությունն ինքնին այնքան արտառոց է իր անգրագիտությամբ, որ բովանդակության մեջ մտնելու կարիք չկա։ Չի կարող պետական կառույցում նման տգիտություն լինել»,–ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին