▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Շիրակին» «զասուդիտ» արեցին բացահայտ ու անթաքույց»

Փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումը․ «Առնվազն 20 թվից ֆուտբոլով հետաքրքրվելու հավես չունեմ։ Այսօր նայեցի Հայաստանի գավաթի եզրափակիչը` «Շիրակ» - «Ուրարտու»։ Չգիտեմ՝ «Ուրարտուն» ով է, ինչ է, բայց «Շիրակին» «զասուդիտ» արեցին բացահայտ ու անթաքույց։
ՀՖՖ-ում նույն ԲԴԽ վիճակն է տիրում, այսինքն` նիկոլ վիճակ է նաև ֆուտբոլում»։

Նշենք, որ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Fastex Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը:

Միմյանց հետ հանդիպեցին Հայաստանի առաջնության առաջատար Երևանի «Ուրարտուն» և 6-րդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակը»:

Խաղը սկսեց «Ուրարտուն» և արդեն առաջին գրոհն ավարտեց դարպասի գրավումով: Աչքի ընկավ Խուրցիձեն: Սակայն հինգ րոպե անց շիրակցիները հավասարացրին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Բակայոկոն: Հանդիպման սկիզբը խոստումնալից ստացվեց, և հանդիսականներն արդեն ակնկալում էին տեսնել դիտարժան և գոլառատ ֆուտբոլ:

Սակայն, մեկնարկային «փոխհրաձգությունից» հետո թիմերը մի տեսակ հանգստացան և սկսեցին ավելի շատ տակտիկական պայքար մղել՝ փորձելով օգտվել մրցակցի թույլ տված սխալից: Այդպես, առանց վտանգավոր պահերի, խաղը շարունակվեց մինչև 73-րդ րոպեն, երբ ռումինացի մրցավարը երկրորդ դեղին քարտ ցույց տվեց «Շիրակի» ֆուտբոլիստ Բակայոկոնին և հեռացրեց դաշտից: Դրանից հետո առավելությունն անցավ «Ուրարտուի» կողմը, որը սկսեց ավելի մեծ ուժերով առաջ շարժվել: Հանդիպման 85-րդ րոպեին փոխարինման ելած Կարեն Մելքոնյանը հեռահար հարվածով գրավեց «Շիրակի» դարպասը: Այդ գոլն էլ վճռեց խաղի ելքը՝ 2:1:

«Ուրարտուն» 4-րդ անգամ տիրեց 32 տարվա պատմություն ունեցող Հայաստանի գավաթին: Ավաղ, խաղից հետո տեղացած հորդառատ անձրևի պատճառով ֆուտբոլային տոնը կիսատ մնաց. գավաթը հասցեատիրոջը հանձնվեց ուշացումով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին