«էս ասֆալտը քերեք, հետո՝ մայթ շարեք...խիղճը լավ բան է, հարգելի համայնքապետ, ավագանու հարգելի անդամներ. ծայրամասերի մասին չէ խոսքը, քաղաք մտնող գլխավոր փողոցներից մեկի մասին է խոսքը»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ՝ ցուցադրելով Վանաձորի ավտոճանապարհների անմխիթար վիճակը, ասում է «Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Շատ բարդ բան է՞ փողոց սարքելը: Ի՞նչ գիտելիքներ է պետք, ի՞նչ ակադեմիաներ պիտի ավարտեն փողոց նորոգելու համար: Սիրելի ընտրողներ, դուք եք մեղավոր, լավ են անում, քիչ են անում»,-ասում է Բարսեղյանը:


