▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայից հայերի արտակարգ տեղափոխման հարց դրված չէ. ԱԳՆ խոսնակ

Սիրիայի հյուսիսային շրջաններից հայերի արտակարգ տեղափոխման հարց դրված չէ, քանի որ հայաշատ բնակավայրերի մոտակայքում ռազմական գործողություններ չկան: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դամասկոսում մեր դասպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են Կամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ: Եվ մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն են հայտնել տեղափոխվել հյուսիսային շրջաններից, աջակցեն նրանց այս գործում»,- ասաց նա:

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին