▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին. Նիկոլ Փաշինյանի ելույթը

Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է և այն ունի կոնկրետ պատճառ. Երևանի ամեն շենք ու քար իր մեջ պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր. այս մասին Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 



«Երևանն ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության, մեր ժողովրի ամբողջակաության, մեր ժողովրդի ինքնության սիմվոլն է: Պատահական չէ, որ հենց Երևանից բացվում է մեր ժողովրդի համար ամենակարևոր տեսարանի ամենահաջողված ռակուրսը. դա տեսարանն է դեպի մեր բիբիլական արարատ սար: Մենք սիրում ենք Երևանը և Երևանը սիրում է մեզ, բոլորիս: Սա է պատճառը, որ ուր էլ լինենք, մեր ձգտում է վերադառնալ մայրաքաղաք, վերադառնալ Երևան և կրկին քայլել այն ճանապարհով, որն սկսվել է 2801 տարի առաջ և դեռ պիտի շարունակվի հազարամյակներ»,-ասաց նա:

Փաշինյանի ելույթն ամբողջությամբ`տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին