Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել ու գրել.
Այցելել եմ Գեղարքունիքի մարզ:
Գավառում ծանոթացել եմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:
Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 733 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարի Գեղարքունիքում ընթացքի է մեջ են ավելի քան 50 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:
Գավառում սուբվենցիոն ծրագրով վերանորգվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը: Ծրագրի արժեքը ավելի քան 21 մլն դրամ է, որի մի մասը հատկացվել է պետբյուջեից, մյուս մասը՝ համայնքի:
Ծանոթացա նաեւ Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կրկին սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները գնահատվում են 174 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն առաջիկայում: