▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոյի որդին երգել է պապիկի տարեդարձի առթիվ

Դիտեք նաև՝

Tert.am Life-ը գրում է.

ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Դերասանը բոլորում է 56 տարին: Այս տարի, սակայն, նա խնջույք չի կազմակերպել: Դերասանի կինը՝ երգչուհի Սյուզան Մարգարյանը, մեզ պատմել է, թե ինչու այս տարի խնջույք չեն կազմակերպել և որն է եղել օրվա ամենաոգևորիչ շնորհավորանքը:

 

«Մեզ մոտ ավանդույթ կա կեսգիշերին շնորհավորել միմյանց՝ 12-ին մեր մտերիմները և´ զանգահարում են, և´ հյուր գալիս: Այս տարի էլ է այդպես եղավ: Նախորդ տարի Հրաչի 55-ամյակն էր, մեծ նշեցինք, այս տարի իր զբաղվածությունը շատ է, այդ իսկ պատճառով հատուկ խնջույք չենք կազմակերպել: Բացի այդ, բացակա մարդիկ կան»,- ասաց տկն Սյուզանն ու հավելեց, որ դուստրը՝ Սիրուշոն, մի քանի օրով մեկնել է ԱՄՆ:

Անդրադառնալով ամուսնուն մատուցած անակնկալին՝ Սյուզան Մարգարյանը նշեց, որ սիմվոլիկ նվեր է մատուցել նրան:  «Չեմ ցանկանում բացել փակագծերը: Նվերը սիմվոլիկ է, բայց շատ հաճելի է: Կարծում եմ՝ իրեն շատ է դուր եկել»,- ասաց երգչուհին ու ամուսնուն իր մաղթանքն ու սիրո խոստովանությունն ուղղեց: -Ինքը եկել ու ընտրել է հենց այս սիրառատ օրը՝ ծնվելու համար: Անկախ Վալենտինի օրվանից՝ ես երբեք չեմ զլանում իրեն ասել, որ ինքն իմ ամեն ինչն է: Ամենակարևորը՝ առողջություն եմ մաղթում իրեն: Հրաչն այնքան աշխատասեր և ստեղծող մարդ է, որ իրեն միայն առողջություն է հարկավոր, որպեսզի կարողանա  և´ մեզ հետ լինել, երջանկությունը վայելել, իր թոռնիկների կողքին լինել, և´ իր աշխատանքում բոլոր ծրագրերն իրականացնել»:

 

Ի դեպ, տկն Սյուզանից տեղեկացանք, որ այս օրերին Սիրուշոյի որդիները՝ Ռոբերտն ու Միքայելը, տատիկի ու պապիկի տանն են: Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ ինչպես է թոռնիկը շնորհավորել դերասանին: Պարզվում է՝ ավագ թոռնիկը՝ երկուսուկես տարեկան Ռոբերտը, երգել է պապիկի համար: «Մեր մեծ թոռնիկը մոմ է փչեց և երգեց Հրաչի համար: Ամենաոգևորող շնորհավորանքն էր: Դե իսկ փոքրիկը դեռևս կարող է միայն ժպտալ:)»,- եզրափակեց երգչուհին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին