▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրով արձագանքում ենք

Արձագանքելով մեր հարգելի գործընկեր  armtimes.com կայքի 06.09.2018 թ.-ի «10 լրատվամիջոց սփյուռքի նախարարությունից 20 մլն գումար է վերցրել. գործը ՔԿ-ում է» հրապարակմանը, որտեղ ի թիվս այլ լրատվամիջոցների, նշված է նաեւ «Ասեկոսե» ՍՊԸ-ի անունը, տեղեկացնում ենք, որ «Ասեկոսե» ՍՊԸ-ն օրինական հիմունքներով «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է պայմանագիր, որի դիմաց, պայմանագրի շրջանակներում, պարտավորվել է Asekose.am կայքում հրապարակել  նյութեր:

Նախաձեռնությունը եղել է Սփյուռքի նախարարության կողմից. նյութերը տրամադրել է պատվիրատուն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պայմանագիրը կնքվել է 2016-ին, 10 ամսվա համար, որի արժեքը կազմել է 500.000 դրամ: Ամսական կտրվածքով այդ գումարը կազմել է 50.000 դրամ: 

Նյութերը տրամադրել է պատվիրատուն:

Հատուկ ցանկանում ենք նշել, որ սա որևէ կաշկանդվածություն չի առաջացրել, որպեսզի նշված ժամանակահատվածում Asekose.am կայքում քննադատական նյութեր հրապարակվեն Սփյուռքի նախարարության և նախարար Հրանուշ Հակոբյանի հասցեին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին