▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիսիանի եկեղեցում հոգեւորականը ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը

Սյունիքի մարզ այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը եղավ Սիսիան քաղաքում, այցելեց Սիսիանի քաղաքային պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։ Դրանից հետո թիկնապահների ուղեկցությամբ Փաշինյանը մտավ Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու։ Մոմ վառելուց հետո Փաշինյանը մոտեցավ եկեղեցու հոգեւորականին, փորձեց ձեռքը սեղմել, սակայն հոգեւորականը հրաժարվեց՝ ձեռքը ցուցադրաբար վերեւ բարձրացնելով։

Նշենք, որ այս ամբողջ ընթացքում Փաշինյանին ուղեկցում են զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցներ, որոնք իրենց հետ բերել են զրահապատ ճամպրուկներ, որոնց հասարակությունն առաջին անգամ ականատես եղավ դեպի «Եռաբլուր» երթի ժամանակ։

Կարդացեք նաև՝ Անիմաստ չէր. տղերքն Արցախի ժողովրդին փրկել են ցեղասպանությունից. Նիկոլ Փաշինյան

Մեր զոհված զինվորների հոգու հանգստության կենացը. Նիկոլ Փաշինյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին