▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիսիանի համայնքներից մեկում ադրբեջանցի է հայտնվել

Երեկ ուշ գիշեր Սիսիանի համայնքներից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։

«Առավոտ»-ն է գրում ու նշում, որ կայքի  տեղեկություններով՝ բնակիչը կասկածել է, և ադրբեջանցին փախուստի է դիմել։

Եղել է զինվորականի հագուստով։ Մեկ այլ համայնքում նրան բռնել են, և ադրբեջանցին հիմա իրավապահների մոտ է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պարզաբանել է, թե տարածքը շփոթել է ու հայտնվել հայկական կողմում։ Միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողներ են մոլորվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին