Հարգելի օգտատերեր, որոշ ***-ի տղա, չարագործ համացանցային խուլիգանների ստոր գործողությունների ու անհիմն բողոքների պատճառով Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի մի քանի տեսանյութեր ջնջվել են Asekose.am-ի յութուբյան ալիքից։ Մենք առաջարկում ենք դիտել Վարդան Ղուկասյանի ելույթը՝ Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր համագումարում ու խոստանում, որ համացանցային խուլիգանները պատժվելու են։
Երևանն՝ աղբի մեջ. Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է ներկայացնել տեսանյութեր, որոնք իրեն են տրամադրում քաղաքացիները։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել էր, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում Երևանի տարբեր վարչական շրջաններում աղբահանության խնդրի հետ կապված. «Եկեք հայտարարենք ֆլեշմոբ. ցանկացած անձ, ով տեսնում է իր տարածքում աղբի ահռելի քանակ, աղբամանները շարած, զիբիլը հելել, մեջից գնում է, խնդրում եմ նկարել, տակը գրել հասցեն, որպեսզի հասկանանք՝ նկարը ո՞ր թաղամասում է արված: Եկեք ցույց տանք Երևանի քաղաքապետ Սիսին՝ ****ի տղուն, որ ինքը ոչ մի կերպ չի կարողանում Երևանը մաքրել, առավել ևս՝ կառավարել, որ Երևանը չունի կոմունալ ծառայություն: Ամբողջ քաղաքը կեղտի ու զիբիլի մեջ է»,- հայտնել էր Ղուկասյանը: