Կիևի հյուրանոցներից մեկի հատուկ հյուրերի համար նախատեսված համարներում, որտեղ ժամանակին մնացել են Անաստասիա Վոլոչկովան և Ժան Կլոդ Վան Դամը, եղել են տեսախցիկներ:
Հունիսի 23-ին Կիևի դատախազությունը հյուրանոցներից մեկում տեսահսկող սարքեր է հայտնաբերել։ Դրանք նախատեսված են VIP-ի հյուրերի վերահսկողության համար։
«Այս առիթով հարուցվել է քրեական գործ, այդ պատճառով մենք դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ ինչպես են օգտագործվել հյուրանոցի տեսախցիկները»,-հայտնել են դատախազությունում:
Դեռևս հայտի չէ, թե որտեղ են տեղադրված եղել տեսախցիկները։ Սակայն հավանաբար, հյուրանոցի անձնակազմը կարողացել է լսել իրենց հյուրերի խոսակցությունները, իսկ տեսախցիկները տեղադրված են եղել «ամենաանսպասելի վայրերում»: Ի դեպ, հյուրանոցի նման համարի արժեքը 100 դոլար է։ Թե ինչպես է վերաբերում այս նորությանը պարուհին, դեռ պարզ չէ: