▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային ակցիայի հեղինակը տեսաուղերձ է հղել

Ռուսական «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում սկանդալային ակցիայի հեղինակ Մարինա Օվսյաննիկովան, նույն ինքը՝ ГТРК «Кубань»-ի հեռուստալրագրող Մարինա Տկաչուկը, տեսաուղերձ է հղել, որում անդրադարձել է իր միայնակ ակցիային: Նա նշել է, որ իր հայրը ուկրաինացի է, մայրը՝ ռուս, և ինքը ցավում է, որ վերջին տարիներին իր մասնակցությունն է ունեցել ռուսական կեղտոտ քարոզչության տարածման գործում: Ուկրաինայում տեղի ունեցող ագրեսիայի միակ մեղավորը նա համարում է Պուտինին և կոչ է անում դուրս գալ միտինգի: «Նրանք չեն կարող նստեցնել բոլորիս»,- եզրափակել է Օվսյաննիկովան:

Ի դեպ, ըստ «Մեդուզա»-ի, Օվսյաննիկովան Մարգարիտա Սիմոնյանի համակուրսեցին է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին