▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային հայտարարություն կառավարության նիստին. Նիկոլ Փաշինյանը սաստեց

Կառավարության նիստի ժամանակ տիեզերական ոլորտում գործունեությանն արտոնություն տալու հարցի քննարկման ժամանակ սկանդալային արտահայտություն արեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Խոսք վերցնելով՝ Վերմիշյանն ասաց, որ ի տարբերություն 100 միլիոն բնակիչ ունեցող շատ երկրների, տիեզերագնացության ոլորտում Հայաստանն ունի պատմություն: Նա հիշեցրեց, որ կան Գրիգոր Գյուրզադյանի օպտիկական սարքերը, որոնք առ այսօր օգտագործվում են տիեզերագնացության մեջ:

«Շատ ճիշտ օրինագիծ է Հակոբ Արշակյանի ներկայացրածը: Մենք պիտի հարց տանք՝ ինչ երկիր ենք ուզում, ում համար ենք ուզում էս երկիրը՝ հնդիկների, պակիստանցիների, թե ինտելեկտուալ մարդկանց համար», – ասաց նա:

/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

Միջամտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Պարոն Վերմիշյան, կոռեկտ արտահայտություն չեք անում»:

Վերմիշյանը պարզաբանեց.

«Այսինքն ցածր կրթական ցենզ ունեցողների, թե ինտելեկտուալների համար»:

 

Մանրամասն՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին