▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսվեց․․․

Իրադարձություններին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Հրավառություն Բեյրութում. Լիբանանում ցնծում են Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծության փաստից: 

Թել-Ավիվի հյուսիսային ռեստորաններից մեկը՝  իրանական հրթիռային հարձակումից հետո:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի, ՀԱՄԱՍ-ի ղեկավարի և «Ղուդս» ուժերի հրամանատարի սպանությանը:

Իսրայելը նշում է, որ զոհեր չկան։

Կրակի տակ են Բաեր Շեվայի ծայրամասերը, բեդվինական ավանն ու Նետիվոտը։

Իրանական հրթիռների մեծ մասը խոցվում է «Հեց» համակարգի կողմից` Իսրայելից դուրս, հիմնականում` Հորդանանի վրա։

Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ Միջերկրական ծովում հարձակման արդյունքում ոչնչացվել են իսրայելական գազային հարթակներ։ Այրվում է Աշկելոնի գազի հանքավայրը:

«Սա ընդամենն առաջին ալիքն է»,- հայտարարել է իրանի առաջին հեռուստաալիքը:

Թել Ավիվն` այս պահին.․․

Միջերկրական ծովում այրվում են իսրայելական գազի հանքերը Ըստ տեղեկությունների հրդեհվել է 24 աշտարակ...

Իրանից ավելի քան 500 բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, գրում են իսրայելական լրատվամիջոցները

***

Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնել է Իսրայելի ՊԲ-ն

Իսրայելում ամբողջ երկրով հայտարարվել է տագնապային դրություն։ Բոլոր քաղաքացիներին խնդրում են անհապաղ գնալ ռմբապաստարաններ:

Տեսանյութն ՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

Եթե ​​Իսրայելն արձագանքի Իրանի գործողություններին, կբախվի կործանարար հարվածների, ասված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, որը հաստատում է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների փաստը, գրում է Mehr գործակալությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել Իսրայելի վրա հրթիռային հարձակումից հետո։

«Ի պատասխան նահատակ Իսմայիլ Հանիեի, Սայեդ Հասան Նասրալլահի և նահատակ Նիլֆորուշանի նահատակությանը, մենք հարվածներ ենք հասցրել օկուպացված հողերի սրտին», -ասված է հայտարարության մեջ: 

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրանից։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ արձակվել է ավելի քան 400 հրթիռ։

***

Վերջին  20 րոպե-կես ժամում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի դեմ սկսվեց։ Այն, ինչ այս պահի դրությամբ կարողանում են հաղորդել իսրայելյան լրատվամիջոցները տեղեկությունն է, որ մոտ հարյուր բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ հրթիռները 10-15 րոպեում հասնում են Իսրայելի տարածք, ի տարբերություն ապրիլին արձակված հրթիռների, որ 4-5 ժամում էին հասնում։

Թե Իսրայելը որքանով է հասցրել պատրաստվել հրթիռային հարձակմանը հարց է, ամեն պարագայում որքան հնարավոր է հասկանալ, Իսրայելի հակահրթիռային պաշտպանության Iron Dom համակարգը առանձնապես չի կարողանում իրանյան հրթիռները չեզոքացնել։ Պայթյուններ են հնչել Թել-Ավիվում, Երուսաղեմում, Ջաֆֆայում, Հայֆայում, այլ քաղաքներում։ Իսրայելի կառավարությունը արտակարգ նիստ է գումարել ստորգետնյա բունկերում։ Իրանի Հեղափոխության պահապանների գունդն էլ հայտնել է, որ մոտ ժամանակում հայտարարություն կտարածի։ 

***

Թել Ավիվում ահաբեկչություն է տեղի ունեցել, առնվազն 10 մարդ վիրավորվել է, կա  4 զոհ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները

Հաղորդվում է, որ ահաբեկիչներն իջել են տրամվայից և սկսել կրակել ավտոբուսի կանգառում սպասող ուղևորների վրա։

***

Իրանական Shafaqna գործակալությունը գրում է, որ իրանական հրթիռային հարձակման արդյունքում ոչնչացվել է ավելի քան 20 իսրայելական F-35 ինքնաթիռ։

«Առցանց հաղորդագրությունները վկայում են իրանական հրթիռային հարձակման հետևանքով ավելի քան 20 իսրայելական F-35 ինքնաթիռների ոչնչացման մասին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ ամբողջ Իսրայելում հնչել են ազդանշաններ։

***

Քիչ առաջ հրեական The Jerusalem Post-ը հայտնեց, որ Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 400 հրթիռ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին