Զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․
Դե ինչ, սկսվեց այն, ինչից ավելի շատ վախենում էինք։ Իրանը պաշտոնապես հարձակվեց Իսրայելի վրա, իսկ սա նշանակում է առճակատում ևս մեկ տարածաշրջանում' մեր տարածաշրջանում։
Արցախի գրավյալ Ջրականի ու Կովսականի շրջաններում կուտակված են իսրայելական հատուկ ծառայությունների զորքեր, ինչը նշանակում է Իրանի, Իսրայելի ու հետևաբար Ադրբեջանի, Թուրքիայի ռազմական բախում նաև Արցախում, եթե իհարկե, պատերազմը դառնա մասշտաբային։
Հուսով եմ, Հայաստանի զինված ուժերը արագ բերվում են բարձր մարտական պատրաստության վիճակի։
***
Հայր Տիրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Երուսաղէմ, Հայկական թաղամաս: *** |
«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աստծուն փառք զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի։
Ապրիլի 13֊14 գիշերն Իրանը արձակել էր 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:
Տագնապները հնչել էին երկրի մի քանի տասնյակ շրջաններում՝ հիմնականում հյուսիսում, Նեգևում, հարավային և երկրի արևելյան շրջաններում, կենտրոնը համեմատաբար հանգիստ էր:
Հրթիռի բեկորներից ծանր վիրավորվել է Նեգևում գտնվող բեդվինական համայնքից մի յոթամյա աղջիկը:
Բալիստիկ հրթիռների ճնշող մեծամասնությունն ոչնչացվել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Անօդաչուների մեծ մասը խոցվել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ինքնաթիռները:
Տեսանյութում Երուսաղեմի Ալ Ակսայի մզկիթի գլխավերևում խոցվող հրթիռներն են։
Տեղի են ունեցել նաև երկրի ներսում ահաբեկչական հարձակումներ։
Թիկունքի ծառայությունը երեկվանից չեղարկել է բոլոր ճամբարներն ու հավաքները, կրթական բոլոր հաստատությունները փակ են ոչ միայն արձակուրդի պատճառով։ Ցույցերն ու հավաքներն արգելված են։
ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը քննարկել են դաշնակիցների հետագա անելիքներ»։
***
Իսրայելը հաջողությամբ հետ է մղել Իրանի հարձակումը, այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն․ «Մենք որսացրինք իրանական թիրախները, հետ մղեցինք հարձակումը և միասին կհաղթենք»,- հավելել է նա։
***
Եվրոմիությունը խստորեն դատապարտում է Իսրայելի դեմ Իրանի անընդունելի հարձակումը, այս մասին սոցկայքի իր էջում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»,- նշել է նա։ *** |
Այս գիշեր Իրանն օդային լայնածավալ հարձակում է իրականացրել Իսրայելի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակումը Իսրայելի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։ Իսրայելցի պաշտոնյաներն իրենց հերթին նշել են, որ արձակված ավելի քան 200 ԱԹՍ-ների ու հրթիռների 99 տոկոսը խոցվել է։ Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ վրեժ կլուծի Իսրայելից ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության համար: Այդ գրոհի հետևանքով սպանվել էին մի խումբ իրանցի զինվորականներ, այդ թվում՝ երկու գեներալ: |
Դիտեք նաև՝
*** Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գիշեր Մերձավորարևելյան ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ և… ԱՎԱՐՏՎԵՑ: Բոլորը գոհ են կամ գոնե ձևացնում են…, թե գոհ են… *** |
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Իրաքի և Սիրիայի տարածքով գիշերն ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։ Թեպետ իսրայելական ՀՕՊ համակարգերը կարողացել են որոշակիորեն չեզոքացնել հարվածները` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի տեղական ուժերի օգնությամբ, սակայն իրանական բազմաթիվ հրթիռներ և ԱԹՍ-ներ, այնումենայնիվ, հասել են թիրախին։ *** |
Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը, գրում է New York Times-ը: Ըստ հրապարակման, Իսրայելի ռազմական կաբինետի մի քանի անդամներ կողմ են եղել պատասխան հարված հասցնելուն, սակայն Իրանի կողմից հասցված լուրջ վնասի բացակայությունը և Բայդենի հետ Նեթանյահուի զրույցից հետո հանգել են այն մտքին, որ այդ մտքից պետք է ետ կանգնել: |