▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շլանգի կարգավիճակով չնկատելու են տալիս սովի առաջ կանգնած արցախցի երեխաներին ...Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա իրավիճակը ուղիղ հետևանքն է Հայաստանի քաղ․ հասարակության, գրողների, գիտաշխատողների, արվեստագետների մի զգալի մասի ինտելեկտուալ դավաճանության։ Ծառի ու թփի, հանրային պուրակների, պոչամբարի ու թանկացումների դեմ կատաղի պայքար մղող ինտելեկտուալ այդ շրջանակները իրենց կոնֆորմիզմով, չեզոքությամբ, ապաքաղաքականությամբ, նյութական շահով պայմանավորված նպաստեցին հակապետական, Արցախը սպանող և Հայաստանը քարուքանդ անող ուժի վերարտադրությանը։ Հիմա էլ ապրում են այնպես, կարծես թե ոչինչ չի եղել, ռետինե խողովակի կարգավիճակով չնկատելու են տալիս սովի առաջ կանգնած արցախցի երեխաներին կամ էլ ավելի վատ՝ ֆեյսբուքյան տիրույթում կեղծ ապրումակցում են բեմադրում։
Ոչինչ, թո՛ղ Հայաստանի տարածքը 10 հազար քառ. կմ դառնա, կարևորը ժողովրդավարություն կլինի ու նախկինները հետ չեն գա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին