▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ, Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ սեպտեմբերի 24-ին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մայիսի 14-ին: Նա Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին