▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շները տոպրակը քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ բնակչուհին հայտնաբերել է նորածնին. մանրամասներ

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տապրակով թողնված նորածին երեխային  գյուղի շները քաշելով են հասցրել գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ  տանտիրուհին գտել է նրան։ Այս մասին հայտնել է  Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։

«Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 10։30-ին: Բնակչուհին շների ձայն է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի ետնամասում հավաքված շատ թափառական շներ է տեսել, նրանց քշել է այդ հատվածից, հետո ձայն է լսել, ու դեղին տոպրակ է տեսել։ Մոտեցել է ու տեսել է տոպրակում նորածին երեխա։ նորածնին գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել», - ասլ է Զուլոյանը։

 Զուլոյանի խոսքով՝ երեխան մատուռից  50-60 մետր հեռավորության վրա են գտել եւ վարչական շրջանի ղեկավարը ենթադրում է, որ երեխային թողել են մատուռի մոտ, այնտեղից էլ շները քաշելով տան մոտ է հասցրել։

Բարեբախտաբար, շները նորածին տղային չեն վնասել, քաշելուց տոպրակն է պատառոտվել:

«Երեխային հիվանդանոց ենք տեղափոխել, այնտեղ կշռել են, 1 կգ 900 գրամ էր կշռում։ Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել: Ոստիկանները հարցաքննություններ են իրականացրել ամբողջ թաղամասում, չեմ կարծում, որ մեր գյուղից է, երեւի ուրիշ տեղից են բերել, թողել, գնացել»,– ասլ է նա։

Զոլոյանը հավել է, որ գյուղում տեսախցիկներ կան եւ ոստիկանները նաեւ դրանք են ուսումնասիրելու, որպեսզի տեսնեն  կասկածելի մարդկանց կամ մեքենաների շարժը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, նորածին երեխա է հայտնաբերվել դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Ոստիկաններն անմիջապես ահազանգել են Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել հիվանդանոց։

Ըստ տեղեկությունների` երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին