▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սննդի կետում կրակոցներ են հնչել․ միջադեպի մասնակիցներից 2-ը քրեական հեղինակություն են

Նոյեմբերի 1-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմանում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ճամբարակ քաղաքում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում կրակոցներ են հնչել, նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկություններ էլ ստացվել են ոստիկանության Ճամբարակի բաժնում:

Այս մասին գրել է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված սննդի կետում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Ռոմիկ Մ․-ն, 48-ամյա Արա Ս․-ն, 37-ամայ Մամիկոն Ղ․-ն, և 57-ամյա Գագիկ Հ․-ն Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում իրենց համար հատկացված առանձին սենյակում ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից, դեռևս չպարզված հանգամանքներում և պարզված հրազենից կրակոցներ են արձակել։

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի ինքնաձիգի կրակված փամփուշտի պարկուճ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ներկայացվել են Սևանի քննչական բաժին։

Աղբյուրը նաև հայտնում է, որ նրանցից երկուսը Գեղարքունիքի մարզում իրենց համարում են քրեական հեղինակություն, սակայն շատերը հումորով են վերաբերվում նրանց, երբ հայտարարում են, որ իրենք «ավտարիտետներ» են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ կրակողի ինքությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք՝ հայտնաբերելու ինքնաձիգը։  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին