▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն, որ գնացիք Լաչին... Ջորկաեֆ

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Դեսինի փոխքաղաքապետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վերահրապարակել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Խավիե Բելամիի լուսանկարն ու գրել.

«Շնորհակալություն, Բելամի՛, Լաչինի միջանցքի մուտքի մոտ գալու և տեսնելու համար, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանն է փակում՝ այդպիսով 120.000 հայերին զրկելով ամեն ինչից։ Շնորհակալություն, Ֆրանսուա-Խավիե, անսասան աջակցության համար»:

MERCI @fxbellamy d’être venu à l’entrée du corridor de Lachin, et constater que l’unique voie reliant l’ Artsakh à l’Arménie, est bloquée par l’Azerbaïdjan privant ainsi 120000 arméniens de tout !! MERCI Francois-Xavier de ton soutien indéfectible 🇫🇷🇦🇲#StopBlockadeArtsakh pic.twitter.com/0ZDRktBNcR

— Djorkaeff Denis (@djorkaeffdenis) February 11, 2023

Սյունիքի մարզպետարանն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն Գորիսում երեկ  հանդիպել է Սյունիք ժամանած՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինին։

Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։ Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ֆրանսիացի հյուրը Ռ․Ղուկասյանից տեղեկացել է մարզում ստեղծված կացության մասին։

Պարոն Բելամինը առաջիկայում Եվրախորհրդարանում ելույթ պետք է ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով ու Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այստեղ կատարվողը․ նրան հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը։

Այցելելով սահմանակետ՝ նա արձանագրել է, որ ճանապարհը փակ է, ու քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։ Իսկ Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ամենանվիրական ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայումս առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին